|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդության քննարկումը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթն ամբողջությամբ ստորև․
Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Ըստ այդ միջնորդագրի, Արծվիկ Մինասյանը՝ որպես բնապահպանության նախարար, խմբային շահերից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականություները, միջոցներ չի ձեռնարկել իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ:
Այսինքն, Արծվիկ Մինասյանը ոչ էսկողմ, ոչ էն կողմ, ծանր հանցագործություն է կատարել՝ խմբային շահերից ելնելով:
Ըստ ներկայացվածի, Արծվիկ Մինասյանը 2016թ. սեպտեմբերի 28-ին, ստանալով խնդրո առարկա հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, դրանք ներկայացրել է միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի քննարկմանը:
Հիշեցնեմ, որ կառավարության որոշմամբ համապատասխան լիազորություններ ունեցող մարմինները, այն է՝ «՛՛Սևան՛՛ ազգային պարկ» ՊՈԱԿ–ը և Դրախտիկ համայնքի ղեկավարը իրենց ստորագրություններով և կնիքով հաստատել են, որ այդ տարածքում առկա չեն ինքնակամ շինություն և ապօրինի զավթած հողամասի վերաբերյալ որևէ տեղեկատվություն, ասել է թե, միջնորդագրում պնդվում է, որ այդ փաստաթղթերում եղած նշված տեղեկատվությունները կեղծ են եղել և Արծվիկ Մինասյանը դիտավորյալ դրանք չի նկատել:
Նախ. այդ կեղծ տեղեկատվություն տվող պաշտոնատար անձինք արդեն ընդունել են իրենց մեղքը և նրանց նկատմամբ ոչ արդարացման հիմքով վճիռ է կայացվել, պատիժ է նշանակվել:
Երկրորդ. Էդ Ի՞նչ իրավունքով պետք է Արծվիկ Մինասյանը կասկածեր իրավասու մարմինների տեղեկատվության ճշմարիտ լինելը, ինչ ձևով պետք է ճշտեր իր իմացած տեղեկատվությունը, եթե ոչ համապատասխան փաստաթղթեր պահանջելով կամ ստանալով, ինչն առկա է:
Որպես մեղադրանքի ապացույց ներկայացվում է հենց և միայն Արծվիկ Մինասյանի ցուցմունքը:
Բա սա ձեզ համար կազուսային իրավիճակ չի՞:
Հիմա եթե վաղը Արծվիկ Մինասյանը հրաժարվի իր ցուցմունքից կամ վերաձևակերպի այն, այս գործը փլվելու է՞, տ-ն դատախազ:
Համոզված ենք, չէ՞, որ Արծվիկ Մինասյանը անհրաժեշտ և բավարար իրավական գիտելիքներ ունի իրեն նման կազուսի առաջ չկանգնեցնելու համար:
Փաստորեն, տ-ն դատախազը Արծվիկ Մինասյանին ներկայացնում է մեղադրանք այն բանի համար, որ նա թաքցրել է տեղեկատվությունը մրցույթային հանձնաժողովից, հասել է նրանց միաձայն քվեարկության, հարցը հասցրել է կառավարություն, նրանց էլ ըտեղա խաբել, ապատեղեկատվություն տվել՝ լինելով ընդամենը մի քանի ժամվա նախարար:
Նույնիսկ Փաշինյանը կնախանձեր նման հմտություններին:
Լավ, հանցանք իրականացնողին որոնելու առաջին և հիմնական հարցադրումը հետևյալն է, ու՞մ համար է այդ գործողությունը շահեկան, մոտիվացիան ո՞րն է: Եվ հետո այդ ի՞նչ խմբային շահի մասին է խոսքը, ովքե՞ր են այդ խմբում, գոնե մի քանիսին նշեք, նրա՞նց մոտիվացիան որն է: Թե՞ այդ խմբային շահի մասին էլ է Արծվիկ Մինասյանը ցուցմունք տվել, բայց չգիտի: Ուրիշ ցուցմունք տվող էլ գործում չկա:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, տ-ն դատախազ, չունեք, առնվազն չհնչեցրեցիք:
Տարբեր հարցերին ի պատասխան, նույն տեքստը մի քանի անգամ միջնորդագրից ընթերցելով դուք ապացուցում եք, որ մեղադրանքի իրավական հիմնավորում չունեք: Դեռ ավելին, դու՛ք ունեք քաղաքական մոտիվացիա, դուք քաղաքական պատվեր, հրահանգ եք կատարում:
Դուք կեղծ, իրավական ոչ մի լուրջ քննադատության չդիմացող, քաղաքական պատվեր կատարելու համար գործ կարելու գործառույթ եք հիմա իրականացնում: Սա իրավական առումով որևէ չափանիշի չբավարարող, շինծու գործ է, որը իրավունքի նվազագույն պահանջների հետ որևէ աղերս չունի:
Դուք այդպես էլ չպատասխանեցիք իմ և գործընկերներիս հարցերին.
Փաստորեն մարդուն մեղադրում եք անհրաժեշտ տեղեկատվության համար պատասխանատու մարմինների ներկայացրած փասոտաթղթերը կասկածի տակ չդնելու մեջ:
Բա սա քաղաքական հետապնդում չէ՞:
Հասմիկ Հակոբյանն ասում է.
Չէ, տ-ն Հակոբյան, էդ վարչապետն է դատախազի ջեբը գցել այս գործը՝ ԱԺ-ում արած իր հայտարարությամբ:
Թե՞ դուք , այս դահլիճում լինելով, չեք լսել այդ մասին:
Բա ինչու՞ միջոցներ չեք ձեռնարկել իշխանություների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքը խախտելու համար համապատասխան անձի նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառման ուղղությամբ:
Թե՞ դուք տեղյակ չեք վարչապետի SMS-ների մասին՝ ԲԴԽ նախագահին պաշտոնից հրաժարվելու, պատգամավորներին՝ մանդատները վայր դնելու հրահանգների մասին, ԱԺ-ն շրջապատելու, դատարանները, այդ թվում նաև սահմանդրական, շրջափակելու կոչերի մասին:
Բա ինչու՞ միջոցներ չեք ձեռնարկում իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Տ-ն դատախազ, ինչի՞ հետևողական չեք եղել, որ նման գործողությունները արժանի գնահատական ստանան:
Թե՞ դա ձեր խմբային շահն է, ինչը վեր է սահմանադրությունից, հայրենիքից, երկրի սուվերենությունից, հայ ժողովրդի ապագայից:
Տ-ն դատախազ, չեք պատասխանում այս և նմանատիպ հարցերին, ինչպես չպատասխանեցիք , թե ինչպես քրեական գործով անցնող ապացուցողական հիմք հանդիսացող հեռախոսը հայտնվեց վարչապետի ձեռքում:
Չեք պատասխանում, թե այս գործը ձեր գրպանը գցելու մեջ ինչ ուղղակի մասնակցություն ունի վարչապետը, հատկապես, որ հենց ինքն է այդ ամենի մասին հայտարարել ԱԺ դահլիճում:
Ասում եք, թե քաղաքական հարցերին չեք պատասխանում:
Ձեր բերած գործը քաղաքական հետապնդման համար սարքած դասական օրինակ է:
Այս գործը ԱԺ բերելով, ըստ էության, դուք նսեմացնում եք գլխավոր դատախազի անկախ լինելու կարգավիճակը:
Դուք որպես մնասնագետ, վաղ թե ուշ, կանգնելու եք այդ փաստի առաջ:
Դուք մեղադրում եք Արծվիկ Մինասյանին՝ իր իմացած տեղեկատվությունը չճշտելու, դրանք հավաստող փաստաթղթերը չկասկածելու, դրանց համապատասխան ընթացք չտալու համար:
Հիմա դուք, եթե սահմանադրական կարգի խախտման բազմաթիվ օրինակներից միայն իմ հնչեցրածների մասին մինչ այս չգիտեիք, չէիք լսե,, ապա հիմա արդեն լսեցիք:
ԴԵ ձե՛զ տեսնենք, ինչքան արագ կսկսեք ճշտել այս տեղեկություների իսկությունը, ինչքա՞ն արագ միջոցներ ձեռք կառնեք վարչապետի նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ, ինչքանո՞վ արագ կարձագանգեք այդ անձի նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառման ապահովմանը:
Հիմա ՔՊ պատգամավորներին և կառավարության անդամներին:
Այսօր մեզ ներկայացվում է դասական օրինակ, թե ինչպես են կարվում գործերը, եթե որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու ուղիղ հրահանգ է տրվում վարչապետի կողմից:
Ընդդիմադիրները ամեն օր անցնում են նման գործերով: Կարված գործերը հերթով փլուզվում են, որովհետև այդ բոլոր գործերի հիմքում սարքված իրավիճակներ են, ապացուցողական հիմքի աղքատությամբ կամ ընդհանրապես բացակայությամբ:
Հերթը ձեզ էլ է հասնելու:
Եթե մինչև հիմա ձեր նկատմամբ հավաքագրած կոմպրոմատները կիրառվում էր բանավոր կերպով ձեր դիմաց սեղանին դնելով, դրանցով ձեզ վախեցնելով, հիմա կիրառվելու է գործ կարելու մեխանիզմը:
Դուք ձևացնում եք, թե հավատում եք, որ կես տարվա մեջ, մինչև 2026թ-ը, թոշակները կհասցնեք նվազագույն սպառողական զամբյուղին, կունենաք առողջության համապարփակ ապահովման համակարգ, որ ուսուցիչները կստանան արժանապատիվ աշխատավարձ:, որ մինչև 30թ-ից մեր ուսանողները կսովորեն ակադեմիական քաղաքում, մարզային երիտասարդսությունը իրենց մարզերում փակված բուհերի պարագայում խնդիրներ չեն ունենալու, որ ներդրումները կհոսեն, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հրաժարվելու է իր՝ թանգարանի համար մեկ հայ թողնելու ծրագրից, որ Հայաստանի հետ խաղաղ, բարի դրացիական հարաբերություններ է ունենալու, վերջապես հայ ժողովուրդը Հայաստան տեղափոխված 300.000 ադրբեջանցիների հետ ուրախ ու երջանիկ ապրելու է:
Դուք հո գիտե՞ք, որ այս ամենը սուտ է, այս ամենը հանրուըթյանը մոլորեցնելու համար է,
որ մեր երկրում ընդհանրապես ժողովրսդավարությունը իջել է շրիշակի մակարդակի՝ տեղական ժողովրդավարության առկա մակարդակը վկա,
որ մարդու իրավունքները ոտնահարվում են ամեն օր՝ ընդամենը մի քանի օր առաջ վարչապետի կողմից ՀԷՑ-ի աշխատակիցներին աշխատանքից ազատելու սպառնալիքը վկա,
Բայց դուք լռում եք, գլուխներդ կախ կոճակ եք սեղմում:
Իսկ ինչու՞, որովհետև դուք լուռ ու հնազանդ կատարում եք 1 անձի բոլոր ցանկություններն ու հրահանգները. Ընդհուպ մինչև թուրքին մեր հայրենիքը կտոր-կտոր հանձնելն ու ամեն ազգայինից հրաժարումը:
Այսօր դուք ունեք շանս՝ անելու քայլ և մերժելու այս իրավիճակը, այդ 1 անձին, նրա հիվանդագին ցանկությունները չկատարելու:
Միևնույն է, ճշմարտությունը միշտ հաղթում է:
Արե՛ք այդ հաղթանակին հասնելու ձեր բաժին ներդրումը, մի՛ տրվեք Նիկոլ Փաշինյանի հրահրած խարդավանքներին:
Մի՛ զրոյացրեք մեր ու ձեր երեխաներին արժանապատիվ երկիր թողնելու շանսերը:
Էլ ավելի մի՛ խրվեք ճահճի մեջ: Հետո դրանից դուրս գալը շատ դժվար, երբեմն էլ անհնար է լինելու:
Հիշե՛ք, հանրությունը այլևս չի տրվում ձեր մանիպուլյացիաներին, դուրս է եկել մեր երկիրը, ազգայինը, ՀԱԵ-ին իր ձևով պաշտպանելու: Եվ շատ շուտով դուք այլևս իշխանություն չեք լինի:
Դուք այսօր շանս ունեք երկիրը Նիկոլից ու նիկոլիզմից փրկելու ձեր բաժին քայլն անել:
Միևնույն է, Փաշինյանը իր ձևով ձեզ բոլորիդ գցելու է:
Նա փախչելու է երկրից,
Միևնույնն է, ամեն մեկի պատասխան տալու ժամանակը իր չափով ու իր
ժամանակին գալու է :
Համոզվա՛ծ եղեք: