կարևոր
1678 դիտում, 1 օր առաջ - 2025-07-07 15:25
Հասարակություն

Որ հրահանգ ստանաք ու իմ տունն էլ խուզարկեք, ներկեր ու քարտեզներ գտնեք, ի՞նչ հոդվածով եք գալու էստեղ․ Աշոտ Սիմոնյանը՝ դատախազին

Որ հրահանգ ստանաք ու իմ տունն էլ խուզարկեք, ներկեր ու քարտեզներ գտնեք, ի՞նչ հոդվածով եք գալու էստեղ․ Աշոտ Սիմոնյանը՝ դատախազին

ԱԺ-ն քննարկում է պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը ԱԺ նիստում քննադատությամբ դիմել է գլխավոր դատախազին՝ բարձրաձայնելով դատախազության կողմնակալ և ընտրողական վարքագիծը։ Պատգամավորը հարցեր ուղղեց դատախազին՝ ենթադրելով մի իրավիճակ, երբ իշխանության հրահանգով իր դեմ կծրագրավորվի քրեական գործ, և խուզարկությամբ կբացահայտվեն բացառապես օրինական կամ առօրյա օգտագործման իրեր՝ երեխաների քարտեզներ, ներկեր, խաղալիքներ, օրինական որսորդական զենք։ Սիմոնյանն առաջարկեց դատախազին բացատրել, թե նման պարագայում ինչ քրեական հոդվածով իրեն մեղադրանք կառաջադրվեր։

Այնուհետև Սիմոնյանը հիշեցրեց իր մասնակցությամբ միջադեպի մասին, որի դեպքում գործը կարճվել էր՝ պատճառաբանությամբ, որ տուժողը՝ ինքը, ցուցմունք չի տվել։ Նա հակադարձեց՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե տուժողը մահացած լիներ։ Այդ դեպքում, ըստ նույն տրամաբանության, գործը ևս կկարճվե՞ր։

Գլխավոր դատախազը չարձագանքեց պատգամավորի հարցադրումներին։

Մանրամասն՝ տեսանյութում։