Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության թեմային։ «Ես մտավախություն ունեմ, որ բոլորի հետ և ամեն ինչում համագործակցության տարբեր տեսակի պարտադիր փաստաթղթերի ստորագրման հարցում Հայաստանի ներկայացուցիչների գլխապտույտ գործունեությունը կարող է անսպասելի և բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա ժողովրդի համար։
Վերոնշյալ փաստաթղթերի մշակման լրջությունը և դրանց համապատասխանությունն այն պարտավորություններին, որոնք Հայաստանն արդեն ստանձնել է այլ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հանդեպ, հարցեր է առաջացնում։ Խոսքը հատկապես ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մասին է։
Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ ազարտը հաճախ բերում է անսպասելի արդյունքների։