|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հաջորդ շաբաթ Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն բանակցություններ կանցկացնեն ռուս-վրացական սահմանին բեռների մոնիթորինգի մասին` 2011 թվականի համաձայնագրի իրականացման շուրջ. հայտնում է Коммерсантъ-ը:
Լրագրողը հետաքրքրվել է` արդյո՞ք Ռուսաստանը կնքում է այդ համաձայնագիրը Երևանի խնդրանքով: Կարասինը պատասխանել է. «Մենք իսկապես ունենք Հայաստանի խնդրանքը: Բայց այս դեպքում խոսքը Ռուսաստանի և Վրաստանի միջև զուտ երկկողմ համաձայնագրի մասին է, որը կնքվել է Շվեյցարիայի միջնորդությամբ: Այն չի ենթադրում պարտավորություններ երրորդ երկրների, այդ թվում, իհարկե, Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության համար»: