|
Փոխարժեքներ
22 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.51 |
| EUR | ⚊ | € 443.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.6796 |
| GBP | ⚊ | £ 509.2 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Ռուսաստանն արել է իր առաջարկը Ուկրաինային նավաստիների հետ կապված իրավիճակը կարգավորելու հարցով, և, չնայած բացասական պատասխանին, ուկրաինական իշխանությունները կարող են փոխել իրենց որոշումը: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
ՌԴ ԱԳՆ-ն հունիսի 25-ին Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալ և Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատուն նոտաներ է ուղարկել, որոնցում խոսվում է ՌԴ քրեական-ընթացակարգային օրենսդրության շրջանակում առկա հնարավորությունների մասին, որոնց կարող են դիմել Ուկրաինայի իշխանությունները նավաստիներին ազատելու համար, սակայն Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը մերժել է ռուսական կողմին` պահանջելով անհապաղ ազատ արձակել նավաստիներին:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ուկրաինական նավերը խախտել էին ՌԴ սահմանը Ազովի ծովում և ձերբակալվել:
Օրերս Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրանց ազատելու կոչով դիմել է ՌԴ նախագահին: