|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ և խորհրդարանում իշխող կոալիցիայում Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելին ընդունել է ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու հնարավորությունը:
«Եթե պայմանները դառնան անլուծելի, որպես այլընտրանք՝ պետք է դիտարկել նույնիսկ ՆԱՏՕ-ից դուրս գալը։ Մենք եղել ենք ՆԱՏՕ-ից առաջ և առանց ՆԱՏՕ-ի չենք վերանա: Եթե Թուրքիայի առարկությունները լուրջ չեն վերաբերվում, ապա ՆԱՏՕ-ում նրա ներկայությունը նույնպես լուրջ չի ընդունվում և չի հարգվում։ Թող վերցնեն Շվեդիան ու Ֆինլանդիան, նոր ճակատ բացեն Ռուսաստանի դեմ։ Եթե անհրաժեշտություն առաջանա, եթե իրադարձություններն այլ ելք չթողնեն, հնարավոր է ստեղծել անվտանգության նոր կազմակերպություն, որը կներառի Թուրքիան, թյուրքական աշխարհը և իսլամական երկրները․ գուցե այսպես ավելի լավ լինի»,- ասել է նա: