|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անցած ամսվա ընթացքում ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների՝ իրենց ռուս գործընկերների հետ զրուցելու բազմակի փորձերը մերժվել են Մոսկվայի կողմից. գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիին:
Նա ասել է, որ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ գեներալ Մարկ Միլին փորձել են հեռախոսազրույցներ կազմակերպել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ Վալերի Գերասիմովի հետ, սակայն ռուսական կողմը մինչ այժմ հրաժարվում է երկխոսությունից։
Քիրբիի խոսքով՝ Պենտագոնն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխգործակցությունը «ներկայումս ծայրաստիճան կարևոր է»։