կարևոր
2704 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-22 15:35
Քաղաքական

Երեւանում հույս ունեն, որ Ադրբեջանը չի հրաժարվի Ստեփանակերտի հետ երկխոսությունից

Երեւանում հույս ունեն, որ Ադրբեջանը չի հրաժարվի Ստեփանակերտի հետ երկխոսությունից

Երեւանում հույս ունեն, որ Ադրբեջանը չի հրաժարվի Ստեփանակերտի հետ երկխոսությունից։ Այս մասին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշեց, որ երբ Հայաստանը նախաձեռնեց գործընթացը Ադրբեջանի հետ, ներկայացվում էր երկու ուղղություն՝ հարաբերությունների կարգավորում, խաղաղության պայմանագիր, մի կողմից, եւ ձեւաչափ, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության քննարկման հարթակ:

Նախարարը նշեց, որ Ադրբեջանը երկար ժամանակ խուսափում է նման քննարկումից։ Սակայն Մյունխենում, ինչպես Բլինքենի հետ հանդիպման ժամանակ, այնպես էլ պանելային քննարկումների ժամանակ ադրբեջանական կողմից հավաստիացումներ են ստացվել, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը պետք է կայանա։ «Մյուս կողմից, վերջին տարիներին մենք տեսել ենք, որ պայմանավորվածություններ ձեռք են բերվում, ապա Բաքուն նահանջում է, այդ թվում՝ հայտնի ստորագրված փաստաթղթերի մասով։ Հույս ունեմ, որ այս անգամ նույնը տեղի չի ունենա եւ մերժում չի լինի»,-նկատեց Միրզոյանը։