|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը կողմ է երկխոսությանը: Չնայած սրան` վերջերս երկխոսող ՀԱԿ-ին եւ իշխանությանը պատգամավորը համեմատում է մի խողովակի վրա քայլող երկու այծեր հետ, որոնք երկուսն էլ վերջում ընկնում են: Այս պատմությունից հետեւություն անելով` խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը շտապում է վստահեցնել, որ երկխոսությունից շահելու է երրորդ ուժը:
«Երկիր»-ի թղթակցի այն հարցին, թե ո՞վ է երրորդ ուժը, Բախշյանը պատասխանել չցանկացավ եւ խորհուրդ տվեց, որ ինքներս գուշակենք: Այստեղ թերեւս տեղին է հիշել քաղաքական գործիչներից մեկի ամենասիրելի արտահայտությունը. մենք գուշակությամբ չենք զբաղվում, դա անշնորհակալ գործ է: