|
Փոխարժեքներ
10 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է թմրանյութերի բաշխման և դարքնեթով դրանց վաճառքի ամենամեծ ցանցերից մեկը։
«Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն վերացրել է հատկապես խոշոր մասշտաբով սինթետիկ թմրանյութերի մատակարարման և ինտերնետ խանութների միջոցով ինտերնետի ստվերային հատվածում դրանց վաճառքի խոշորագույն ալիքներից մեկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մոսկվայի, Ռոստովի, Աստրախանի մարզերի և Կրասնոդարի երկրամասի տարածքում միջտարածաշրջանային հանցավոր համայնքի հինգ անդամ է բերման ենթարկվել: Նրանց թվում է թմրանյութերի արտադրության և բաշխման կազմակերպիչը, որը համակարգվել է Թուրքիայից: