|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մեծամորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե «Հայաստան» դաշինքը պատրա՞ստ է թեթևացնել վարորդների բեռը՝ կապված արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների ու նշանակված տուգանքների հետ։
Հարցին պատասխանելով՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ լինեն սահմանված նվազագույն կամ միջին աշխատավարձի հետ։ «Ամբողջ կոնցեպտը վերանայելու ենք։ Դրսում այդ գումարները փոխանցվում են բնակավայրին, և վերջում հաշվետվություն են ներկայացնում, թե ինչի վրա են ծախսել։ Այսօր ուղղակի գնում է բյուջե, ու ֆինանսների նախարարությունն է տնօրինում այդ գումարները, ինչքան գիտեմ՝ մի մասն էլ՝ ոստիկանությունը։ Պետություն-մասնավոր մի սիստեմ են սարքել, որ և՛ մեկը, և՛ մյուսը շահագրգռված են եղել շատ մարդ տուգանել։ Հիմքը պետք է փոխենք, արդար հիմքի վրա չի դրվել։ Մարդկանց տուգանելով չպետք է բյուջե լցնես»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։