|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հինգ երկրներից ժամանող տարբեր ավիաընկերությունների օդանավեր այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կժամանեն ուշացումով: Այս մասին են վկայում Երևանի օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները։
Մասնավորապես, ուշացումով կժամանեն չվերթեր Ռուսաստանից, Կիպրոսից, Իտալիայից, Ռումինիայից, Գերմանիայից։
Ըստ ցուցատախտակի՝ հետաձգվել է չվերթը Բուխարեստից (Wizz Air ավիաընկերություն), երկու չվերթ Լառնակայից (FlyOne եւ Wizz Air ավիաընկերություններ), Բարիից (Wizz Air ավիաընկերություն), Մոսկվայից (FlyOne ավիաընկերություն), Սանկտ Պետերբուրգից (FlyOne ավիաընկերություն), Նովոսիբիրսկից (S7) ու Դորտմունդից (Wizz Air ավիաընկերություն):