|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը զգուշացրել է ուղևորներին թռիչքների ժամանակացույցի հնարավոր փոփոխությունների և մեկնումների ուշացումների մասին՝ ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումների պատճառով: Այս մասին հայտնել է ավիակայանի մամուլի ծառայությունը:
«Օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումների պատճառով, առաջիկա ժամերին հնարավոր են ժամանակացույցի փոփոխություններ», - նշել են մամուլի ծառայությունում։ Հաղորդագրությունը հրապարակվել է Pulkovo Telegram ալիքում ։
Օդանավակայանի վարչակազմը խորհուրդ է տվել ուղևորներին ուշադիր հետևել «Պուլկովո» առցանց տախտակի տեղեկատվությանը, ինչպես նաև օգտագործել Telegram-ում օդանավակայանի պաշտոնական բոտը՝ չվերթների վիճակի վերաբերյալ արագ թարմացումներ ստանալու համար: Տրանսպորտային դատախազությունը հետևում է այն ուղևորների իրավունքների պահպանմանը, որոնց չվերթները հետաձգվել են:
Միևնույն ժամանակ, դատելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ցուցատախտակից, ուշանում են Սանկտ Պետերբուրգից ժամանող և մեկնող երեք չվերթեր։
Ավելի վաղ Պուլկովոյի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր ինքնաթիռների ընդունումն ու ուղարկումը ՝ ուկրաինական ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակման հնարավոր սպառնալիքի պատճառով: Ինչպես նշել են Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունում, նման սահմանափակող միջոցառումների ներդրումը անհրաժեշտ քայլ է թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, քանի որ առաջնահերթությունը մնում է ուղևորների և անձնակազմի պաշտպանությունը: