|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհների հետևանքով 108 պատմական հուշարձան է վնասվել, որոնցից 60-ը՝ Թեհրանում: Այս մասին հաղորդել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարությունը։
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից վերջերս իրականացված ռազմական գրոհների հետևանքով Իրանի տարբեր տարածաշրջաններում վնասված պատմական ու մշակութային հուշարձանների թիվը հասել է 108-ի: Առավել մեծ վնասները գրանցվել են Թեհրանի նահանգում. վնասվել է 60 պատմական հուշարձան: Դրան հաջորդում են Սպահանը՝ 19 օբյեկտ, և Քուրդիստանը՝ 12 օբյեկտ», - հայտարարության տեքստը մեջբերում է Tasnim գործակալությունը: