|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Սիրիա С-300 համակարգերի մատակարարումը նվազագույնի է հասցրել այն հավանականությունը, որ Իսրայելի գրոհները Սիրիայի դեմ հաջող կլինեն: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի բանակի քաղաքական վարչության ղեկավար Հասան Ահմադ Հասանը:
Նա միաժամանակ նշել է, որ ռազմական ռազմավարությունում գոյություն չունի «զրոյական հավանականություն» հասկացությունը, և իրենք չեն կարող ասել, որ այդ հավանականությունը զրոյի է հասցված:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն որոշեց այդ համակարգերը Սիրիային տրամադրել այն բանից հետո, երբ Սիրիայում Իսրայելի գործողությունների հետևանքով ռուսական օդանավ կործանվեց, զոհվեց 15 զինվոր: