|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եփրատ գետի մակարդակը վերջին երկու շաբաթներին իջել է 60 տոկոսով։ Թուրքական կառավարությունը կրճատել է գետի ջրի հոսքը. հայտնում է Fırat գործակալությունը։
Նվազեցնելով ջրի հոսքը՝ Թուրքիան լուրջ խնդիրներ է ստեղծում երկրի հատկապես հյուսիսային շրջանների համար՝ վնաս հասցնելով գյուղատնտեսությանը և էլեկտրահաղորդակցությանը։
Ըստ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ Սիրիան ստանում էր վայրկյանում 500 խորանարդ-մետր ջուր։ Սակայն այժմ Թուրքիան այն օգտագործում է որպես շանտաժի և ճնշման մեթոդ։ 2017 թ. Թուրքիան ջրի ծավալը նվազեցրել էր՝ հասցնելով 100-ի, իսկ այս տարի չի անցել 200-ից։
Էլեկտրաէներգիա ստանալու համար անհրաժեշտ է նվազագույնը վայրկյանում 300 խորանարդ-մետր ջուր։ Նշվում է, որ Եփրատի ջրերի նվազեցումը սպառնալիք է մի քանի միլիոն սիրիացիների համար։