|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ռուսաստանից դեպի Հայաստան իրականացվող հինգ չվերթների ժամանումը հետաձգվում է։ Այս մասին հայտնի է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներից։
Ուշացումով Երևան կժամանեն Մոսկվայից իրականացվող երկու չվերթ (FlyOne և Azimut ավիաընկերություններ), ինչպես նաև երեք չվերթ Սոչիից (Azimut, S7 Airlines և «Աերոֆլոտ»):
Ավելի վաղ հայտնի էր դարձել Մոսկվայի («Վնուկովո» և «Շերեմետևո»), Սանկտ Պետերբուրգի («Պուլկովո»), ինչպես նաև Ռուսաստանի այլ քաղաքների օդանավակայաններում չվերթների զանգվածային հետաձգումների մասին։ Պատճառն անօդաչու թռչող սարքերի հարձակումներն են և թռիչքների համար սահմանված ժամանակավոր սահմանափակումները։