|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից հայտ է ստացել՝ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու մասին։
Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու անգամ։ Նշենք, որ Կառավարության՝ նոյեմբերի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում ներառված էր նաև Կապանի ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի կրած վնասների մարման նպատակով ընկերությանը հատկացնել 49,5 մլն դրամ։
Գործադիրի հիմնավորմամբ՝ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։ Ընկերության ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կազմում է 49 մլն 508 հազար դրամ, որի մեջ ներառված են ընդհանուր շահագործման ծախսերը, հարկերը, աշխատավարձերը։