|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անվտանգության ուժերը բացահայտել են Իրանում անկարգությունների գլխավոր կազմակերպիչներին. նրանցից մի քանիսն արդեն ձերբակալված են, իսկ մյուսները կձերբակալվեն մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
«Թեև ոմանք մոլորության մեջ են եղել, շատերը եկել են հրազենով, այդ թվում՝ հրացաններով և ատրճանակներով, ինչը վկայում է հստակ կազմակերպվածության և պլանավորման մասին: Նրանց անհապաղ հարձակումները ռազմական և ոստիկանական կենտրոնների վրա փաստում են քաղաքացիական պատերազմ սկսելու և օտարերկրյա միջամտություն հրահրելու փորձի մասին»,-նրա հայտարարությունը մեջբերում են իրանական լրատվամիջոցները: