|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշիքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին Իրանի հետ առճակատումից խուսափելու համար:
Երեքշաբթի երեկոյան «X» սոցիալական ցանցում իր միկրոբլոգում արված գրառման մեջ Իրանի նախագահն հայտարարել է, որ «սիոնիստական ռեժիմի ագրեսիայի գործողություններին վճռական պատասխան է տրվել՝ Իրանի օրինական իրավունքներին համապատասխան Իրանի ու տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով»։
«Այս միջոցը ձեռնարկվել է Իրանի շահերի և անհատների պաշտպանության համար»,- ընդգծել է Մասուդ Պեզեշքիանը։
Նա շեշտել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է նկատի ունենա, որ Իրանը «ռազմատենչ չէ, բայց ամուր կկանգնի ցանկացած սպառնալիքի դեմ»։
«Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- Իսրայելին զգուշացրել է Պեզեշքիանը։