|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Մեր ձեւով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանն արձագանքել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հայտարարությանը, թե քաղաքացիների հոսանքի սակագնի մեջ մտնում է ՀԷՑ-ի վերցրած վարկերը
«Գեւորգ Պապոյանն ուղղակի սուտ է խոսում։ Կա հոսանքի սակագնի պետության կողմից սահմանված մեթոդիկա, որտեղ չկա գեթ մի կետ, որտեղ երևում է, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները ներառվում են հոսանքի սակագնի մեջ, չկա նման բան: Սամվել Կարապետյանը վճարում է իր միջոցներով, բայց այս երիտասարդի, այս փոքրիկ խմբակի մեր վզին բերած 13 միլիարդ պարտքը վճարելու ենք մենք:
2016թ-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը 200 միլիարդից ավել ներդրում է արել կործանման եզրին կանգնած ՀԷՑ-ին ոտքի կանգնեցնելու համար: Այս երիտասարդն ասում է՝ 6.4 միլիարդ վերցրել են, տվել են մի այլ կազմակերպության, հետո հետ են վերցրել: Ուրեմն, 6.4 միլիարդ ՀՀ դրամ ՀԷՑ-ը վերցրել է 1 ամսով, անտոկոս տվել է իր մայր սեփականատեր կազմակերպությանը, հետո հետ է վերադարձրել, որը ոչ մեկի վրա չազդեց:
Ամբողջ իր ելույթի ժամանակ ինքը մի բան է ճիշտ ասել՝ կառավարությունը վերցրել է ՀԷՑ-ը, դա եղել է քաղաքական պատվեր, որը կատարել եք», - նշել է Ալեքսան Ալեքսանյանը: