կարևոր
520 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-15 20:32
Քաղաքական

Գևորգ, դու էս ինչ նախատոնական ցնցումների մեջ ես ընկել․ Ալիկ Ալեքսանյան

Գևորգ, դու էս ինչ նախատոնական ցնցումների մեջ ես ընկել․ Ալիկ Ալեքսանյան

«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի հայտարարություններին։

«Գևորգ, էս ինչ նախատոնական ցնցումների մեջ ես ընկել դու։  էկոնոմիկայի նախարար մարդ ես՝ էս ինչեր ես խոսում դու։ Ժողովուրդ ջան, ես որ ասում եմ՝ մենք ենք իրենց օրակարգը թելադրում, այ սրա համար եմ ասում։

Այս մարդիկ նախարարներով, մարզպետներով, փոխմարզպետներով, էլ ինչերով՝ էս երկու օրն ընկած մի հատ Սյունիքի այց ենք կատարել։ Ժողովրդի աջակցությունը տեսել են, խառնվել են իրար էս մարդիկ։ Մի խառնվեք․ որ ասում եմ՝ ուղղակի ինձ լսեք։

Լսի՛, Գևորգ, դու քո խմբագրած կենսագրությամբ չես կարող մաքուր կենսագրություն ունեցող մարդու հետ համեմատվես։ Դու կարող է լավ մարքեթինգի մասնագետ ես եղել, կարող է լավ կասիր ես եղել, լավ շորեր ես վաճառել, բայց քո կենսագրությունը քեզ թույլ չի տալիս նախարար լինել։ Դու չես կարող իմ երեխաների ապագան, իմ երեխաների ապագայի տնտեսությունը կառուցել։ Մենք տեսնում ենք, որ դու չես կարող։

Հիմա էլ ձեզ ասել են, որ դուք «մեր ձևով» պահեք՝ հավասարակշռված, հանգիստ, կիրթ, առանց ավելորդ խոսքի։ Չի ստացվում մոտդ։ Մի նյարդայնացի՛ր, դժվար էլ ձեր մոտ ստացվի»։