կարևոր
499 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-06 21:19
Քաղաքական

Ժողովո՛ւրդ ջան, Սամվել Կարապետյանը նման բան չի ասել…,Նիկոլը խառնվել է իրար, դողն ընկել է ջանը. Ալիկ Ալեքսանյան

Ժողովո՛ւրդ ջան, Սամվել Կարապետյանը նման բան չի ասել…,Նիկոլը խառնվել է իրար, դողն ընկել է ջանը. Ալիկ Ալեքսանյան

«Մեր Ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել իր էջում ՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանն առաջարկել է ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու։

«Էս Նիկոլը հասկացել է, որ մենք ձեր հետ միասին հաղթում ենք, խառնվել է իրար, դողն ընկել է ջանը։ Իրա Թուրքիայից ստացած փոքրիկ կամակատարներին հանել-լցրել է, ասում է՝ մի բան արեք, մի սուտ հորինեք, մի բան խոսացեք։

Ժողովո՛ւրդ ջան, Սամվել Կարապետյանը տենց բան չի ասել։Սամվել Կարապետյանը ասել է, որ պետական մակարդակով պետք է ուշադրության կենտրոնում պահել օտար լեզուների իմացությունը։

Այդ ժամանակ խոսել է բիզնես միջավայրի մասին, որ օտար լեզուների իմացությունը նորմալ մակարդակի լինի, մարդկանց հետ հեշտ կշփվեց, գործերդ կկարողանաս ավելի լավ ու հեշտ անելս, նորմալ հարաբերություններ ձեռք կբերել։ Սա առավել ևս վերաբերվում է պետական պաշտոնյաներին։Հենց ձեզ է վերաբերվում, պետական պաշտոնյանե՛ր, որ գնում եք երկու բառ չեք կարողանում իրար կապեք, ամբողջ ազգն եք խայտառակ անում ու հետ եք գալիս։ Մեր մեծերը մի լավ խոսք ունեին, ասում էին՝ «քանի լեզու գիտես, այդքան մարդ ես»։