կարևոր
4267 դիտում, 8 ժամ առաջ - 2026-01-11 11:41
Հասարակություն

Վեդիի կոմունալի աշխատակցին հիվանդանոցից հանել, ստիպել են գալ Փաշինյանի «պատարագին»

Վեդիի կոմունալի աշխատակցին հիվանդանոցից հանել, ստիպել են գալ Փաշինյանի «պատարագին»

Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս է գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար։

«Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարողանում մնալ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Վափշէ չեմ մասնակցել նման բաների, որ չգայինք չէր լինի»,– ասել է նա։

Հարցին՝ ով է պահանջել, քաղաքացին արագ փոխել է խոսքը. «Դա պահանջ չէր, դա մեր եկեղեցական պարտքն է, չի նշանակում, որ դա ինչ որ մի հարց է... ինձ ոչ ոք չի առաջարկել, ես իմ համար եմ եկել։ Հիվանդանոցից եկել եմ, էլի պիտի հետ գնամ հիվանդանոց»։

Նշենք, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը նույնպես չի հերքել, որ իր աշխատակիցները Մասիսում են այսօր Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի մասնակցելու։