կարևոր
4132 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-05 10:23
Քաղաքական

Կոկորդիլոսագետ Գարիկի հերթական ապօրինությունները. ՔՊ-ականները Վեդիի ավագանուց կազմից հեռացրել են ընդդիմադիր գործիչներին

Կոկորդիլոսագետ Գարիկի հերթական ապօրինությունները. ՔՊ-ականները Վեդիի ավագանուց կազմից հեռացրել են ընդդիմադիր գործիչներին

«Իմ հզոր համայնքը» կուսակցությունից ավագանու անդամ Լաերտ Մանուկյանը գրում է.

«Հարգելի՛ վեդեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ.

Այսօր, ավագանու նիստի ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության 14 անդամներ քննարկել և որոշում են ընդունել դադարեցնել իմ ( ինձ հետ նաև իմ խմբակցության մյուս անդամների)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից ընտրված, Վեդի համայնքի ավագանու անդամի լիազորությունները:

Անգամ օրենքը հաշվի առնելով բարոյական ու մարդկային արժեքները՝ առաջարկում, բայց չի պարտադրում, դադարեցնել ժողովրդի կողմից քվե ստացած ու ժողովրդի կողմից ընտրված ավագանու անդամի լիազորությունները:

Սիրելի՛ վեդեցիներ, 2008 թվականից սկսած ստացել եմ ձեր վստահության քվեն ու պատվով, սկզբունքով, խղճով ծառայել ձեզ ու իմ համայնքին: Առաջնայինն ինձ համար միշտ եղել ու միշտ կմնա իմ Վեդիի խնդիրներն ու իմ համաքաղաքացիների խնդիրները:

Հարգելի՛ Վեդի համայնքի բնակիչներ, անկախ նրանից ավագանու անդամ եմ ես թե ոչ, միևնույն է, այսուհետ նույնպես, ինչպես նախկինում ես մնում եմ իմ համայնքի և իմ համայնքի բնակիչների կողքին:

Ապրելով իմ համայնքում, զարգացնելով իմ համայնքը»: