Միասին կարող ենք
կարևոր
889 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-12 13:24
Հասարակություն

Հերթական կառավարման ապօրինությունները. Հայկ Ղազարյան

Հերթական կառավարման ապօրինությունները. Հայկ Ղազարյան

Տեխնիկական գիտությունների, դոցենտ Հայկ Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

-Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն հանրային բուհում վարչական, ինչպես նաև ակադեմիական ղեկավար պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքով վարչական պաշտոնում (ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավարի և ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների և տեղակալների պաշտոնները) նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:

Ուսումնասիրելով Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի վարչական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց ցուցակը հայտնաբերեցի, որ առկա են անձինք, ում տարիքը գերազանցում է 65 տարին, սակայն նրանք շարունակում են զբաղեցնել պաշտոններ, այն էլ համալսարանի կառավարման մարմնում:

Ահա այն անձանց ցուցակը, ում 65 տարին լրացել է, սակայն նրանք զբաղեցնում են ղեկավար պաշտոն համալսարանում օրենքի խախտմամբ:

Խաչատրյան Աղավարդ - Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ

Վարդանյան Մանվել Հմայակի – իրավաբանական բաժնի պետ

Խաչատրյան Գագիկ Ստեփանի - ՀԱԱՀ «Սիսիան» մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող

Սուքիասյան Կարինե Աբերիկի - Անասնաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Մարմարյան Յուրի Գիգոլի - Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման հետազոտական կենտրոնի տնօրեն

Ոսկանյան Աշոտ Երջանիկի - Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն

Ավետիսյան Սոս – հասարակայնության կապերի բաժնի պետ

Սույն հարցով դիմել եմ նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին միջոցներ ձեռնարկելու օրենքի պահանջները կատարելու համար: