կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-23 10:02
Հասարակություն

Անձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում․ «Հրապարակ»

Անձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․
 

Դիլիջանում հոկտեմբերի 25-ին կայանալու են համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախորդ ընտրություններում այստեղ բավականին թվով ձայներ էր տարել եւ խմբակցություն ունի: Այս անգամ եւս որոշել են մասնակցել: Բայց, մեր տեղեկություններով, դեռ առաջադրվելու փուլում որոշ թեկնածուներ հրաժարվել են իրենց թեկնածությունը դնելուց, քանի որ իշխանության կողմից ճնշումներ են գործադրվել։ Գրեթե ամենուր` երբ ընդդիմադիր ուժի ավագանու թեկնածուները դիմել են անձնագրային բաժին եւ տեղեկանքներ ստացել, որն անհրաժեշտ է առաջադրման համար, անմիջապես իշխանության ներկայացուցիչներն իմացել են այդ մասին:

Դիլիջանի պարագայում մեզ պատմեցին, որ համայնքապետարանի քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պաշտոնյան այցելել է Դիլիջանի անձնագրային բաժին․ ենթադրվում է, որ այցի նպատակը եղել է տեղեկություն ստանալը, թե ովքեր են անձնագրայինից տեղեկանքներ վերցրել, որպեսզի «Ապրելու երկիր» կուսակցությունից ավագանու թեկնածու առաջադրվեն։ Սա միանգամայն նոր ձեռագիր է, որ այս իշխանությունը կիրառում է` ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներ գործադրելով, թույլ չի տալիս, որ առաջադրվեն: Դա է պատճառը, որ մեծ թվով համայնքներում ընդդիմությունը չի առաջադրվել: