կարևոր
523 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-23 18:50
Տարածաշրջան

Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է

Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է

Թուրքիայում 53-ամյա տղամարդն արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարներ է հրապարակել, որտեղ իրեն պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հետ։

Մեհմեթ Չաքմաքի հրապարակած լուսանկարները լայն տարածում են գտել սոցցանցերում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Քննիչների խոսքով՝ լուսանկարներով տպավարություն է ստեղծվել, որ նա կապ ունի պետական պաշտոնյանների հետ ու ազդեցություն ունի նրանց վրա։

Տղամարդը ձերբակալվել է Անկարայի իր բնակարանում ու պարզվել է, որ նախկինում չորս անգամ դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար։