կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-23 20:17
Աշխարհ

ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանի հետ երկխոսության համար. Ռուբիո

ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանի հետ երկխոսության համար. Ռուբիո

Միացյալ Նահանգները շարունակում է բաց մնալ երկխոսության համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին ի պատասխան հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է երկխոսության աշխարհում գրեթե ցանկացած կողմի՝ այդ թվում՝ Ռուսաստանի հետ՝ կապված հակամարտությունների, ճգնաժամերի կամ ծագող ցանկացած տարաձայնության հետ»,-հայտարարել է Ռուբիոն՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շփումներին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։