Միասին կարող ենք
կարևոր
832 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 14:22
Հասարակություն

Աշխատանքային իրավունքի հերթական խախտման դեպքը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. Հայկ Ղազարյան

Աշխատանքային իրավունքի հերթական խախտման դեպքը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. Հայկ Ղազարյան

Տեխնիկական գիտությունների թեկնածու, փաստաբան Հայկ Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«2025 թվականի մարտի 19-ին ագրարային համալսարանի ռեկտորի ընտրությունների ժամանակ ռեկտորի թեկնածու էր «համարձակվել» առաջադրվել համալսարանի աշխատակից` «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության ֆերմայի վարիչ-համակարգող Արևիկ Ազիզյանը: Այդ օրվանից հետո սկսվել են հետապնդումները այս տիկնոջ նկատմամբ և 28.10.2025 թվականին թիվ 812/Ա հրամանով նրան հայտարարվել էր նկատողություն անհիմն պատճառաբանությամբ:

Արևիկ Ազիզյանը դիմել էր դատարան պահանջելով անվավեր ճանաչել այդ ապօրինի հրամանը:

Դատարան դիմելուց հետո զգալով, որ միևնույն է պարտվելու են դատարանում, գործատուն` ի դեմս Ագրարային համալսարանի, 27.02.2026 թվականին որոշում է կայացնում Արևիկ Վաղիկի Ազիզյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին» 28.10.2025 թվականի թիվ 812/Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Փաստացի նկատողություն հրամանը դատական կարգով վիճարկման փուլում գոչծատուն այդ նույն հրամանը ուժը կորցրած ճանաչելու հրաման է արձակում: Այսինքն փաստացի ընդունում են, որ Արևիկ Ազիզյանին անհիմն կերպով ենթարկել են պատասխանատվության:

Ելնելով այդ հանգամանքից, որ արդեն իսկ գործատուն իր իսկ գործողություններով որոշումը ճանաչել է ուժը կորցրած, դատարանը որոշել է գործի վարույթը կարճել այն հիմքով, որ վեճը փաստացի սպառվել է:

Բացի այդ դատարանը պարտավորեցրել է ագրարային համալսարանին կատարել հայցվորի ծախսերի փոխհատուցում: Դատարանը որոշել է.

Թիվ ԵԴ2/12546/02/25 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Արևիկ Վաղիկի Ազիզյանի ընդդեմ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ «Կարգապահական տույժ կիրառելու մասին» 22.08.2025 թվականի թիվ 160 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճել։ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել ………….. ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամից հօգուտ Արևիկ Վաղիկի Ազիզյանի բռնագանձել …………….. ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Այսինքն անհիմն կերպով իր հայացքների համար խախտվում են համալսարանի աշխատակցի իրավունքները և երբ աշխատակիցը պայքարում է իր իրավունքների համար, ապա արդյունքը ուշացնել չի տալիս:

Նաև հաճելի է, երբ դատարանը գտնվում է իր բարձունքի վրա և կաշկանդված չէ»: