|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ երեկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հրավիրված գիտական խորհրդի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Գիտական խորհրդի նիստին չի հաջողվել ապահովել 82 անդամների պարզ մեծամասնության մասնակցությունը: Սա համալսարանում բացատրում են որպես բոյկոտ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին և հոգաբարձուների խորհրդին: Օրեր առաջ խորհուրդը բարձրացրել էր ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանի աշխատավարձը և կատարել մի քանի տասնյակ հաստիքների կրճատում: