կարևոր
655 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-24 13:51
Քաղաքական

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։
 
Խորհրդաժողովի նպատակն է գնահատել կառույցների նախընթաց աշխատանքները, քննարկել ու համադրել առաջիկա գործողությունների հիմնական ուղղությունները, ինչպես նաև կատարել մարտավարական որոշակի վերանայումներ:
 
Օրակարգի առանցքում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին քաղաքական հիմնական մարտահրավերների քննարկումն է և դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։
 
Միջոցառման պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» դահլիճում: