կարևոր
394 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-23 21:40
Տարածաշրջան

Թուրքիայում ՄԱԿ-ի պատժամիջոցների վերաբերյալ նոր կարգավորում է հրապարակվել

Թուրքիայում ՄԱԿ-ի պատժամիջոցների վերաբերյալ նոր կարգավորում է հրապարակվել

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը նոր միջոցներ է սահմանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց, կազմակերպությունների և կառույցների նկատմամբ իրականացվող գործարքների համար։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Նոր կարգավորումները հրապարակվել են Թուրքիայի «Resmi gazete» պաշտոնական տեղեկագրում։ Նշվել է, որ պարտավորություն ունեցող սուբյեկտները պետք է նշված անձանց և կազմակերպությունների կողմից իրականացվելիք գործարքների մասին անհապաղ տեղեկացնեն ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդին (MASAK) և անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկեն գործարքների հետաձգման ուղղությամբ։

Այդ կարգավորումը հրապարակվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ուժեղացնել Իրանի տնտեսական մեկուսացումը։ Կարգավորումը հիմնված է «հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված միջոցների մասին» դրույթների վրա։