|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նախագիծը այն մասին է, որ քաղաքաշինության ոլորտում որոշակի լիազորություններ օրենքով պետք է վերապահվի կառավարությանը և դրանք այն լիազորություններն են, որոնք փաստացի այլ իրավական ակտերով կատարվում է, բայց մայր օրենքով քաղաքաշինության ոլորտի փորձում են այս լիազորությունները այստեղ ամբողջականացնել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Հանձնաժողովում երբ քննարկում էինք այս հարցը առաջնային խնդիրներից մեկը իրավական խնդիրն էր, այսինքն նախագիծը ըստ էության համաձայն ԱԺ-ի փորձագիտական վերլուծական վարչության եզրակացության, այն էլ բավականին մանրամասն հիմնավորված, այս նախագծով առաջարկվող կարգավորումները խնդրահարույց են սահմանադրության հիմնական երկու սկզբունքների օրինականության և իրավական որոշակիության սկզբունքների տեսանկյունից։ Երկրորդը վերաբերում է նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջներին, այստեղ էլ ասում են, որ ոչ թե թերի էլ, այլ ընդհանրապես այդ պահանջները նկատի չեն առնվել և բացակայում են այդ պահանջների պահպանումը։ Հիմա այսպիսի նախագիծ բերել ԱԺ և ասել տեխնիկական բնույթի թերություն, ես չեմ կարծում որ ճիշտ է, հատկապես, երբ 4-5 տարի ժամանակ կար այս լիազորող նորմերը ամբողջականացնելու։ Փաստացի մենք քննարկում ենք սահմանադրությանը հակասող, այլ օրենքներին հակասող կարգավորում»,- ասաց նա։