|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը և Ջանիբեկ Հայրապետյանը համատեղ ներկայացրել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ:
Մասնավորապես, նրանք փոփոխություն են նախատեսել համայնքներին կատարվող նվիրատվություններ կամ նվիրաբերություններ ենթադրող հոդվածում: Նախագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև իրենց պաշտոնական համացանցային կայքերում հրապարակեն տեղեկատվություն` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող արժողությամբ նվիրատվությունների կամ նվիրաբերությունների աղբյուրի վերաբերյալ, դրանք ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:
Ինչպես հայտնի է, վերջերս այդպիսի մեծ աղմուկ բարձրացավ Երևանի քաղաքապետարանին տրված նվիրատվությունների շուրջ, և, որպես նախագծի հիմնավորում, ԲՀԿ-ականները նշել են, թե հաճախ այս կամ այն նվիրատվությունը կատարվում է` ապագայում ակնկալելով նվիրատվություն կատարող անձի կամ ընկերության օգտին նպաստավոր իրավական ակտերի ընդունում կամ տնտեսական կամ որևէ այլ տեսակի առավելություն տրամադրող գործողության կատարում:
Հավելենք, որ այժմ հրապարակելու հետ կապված որեւէ կետ ամրագրված չէ, և սա նոր կարգավորում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։