|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում՝ Իրանում հակակառավարական զանգվածային ցույցերի ֆոնին ԱՄՆ-ի հնարավոր միջամտության պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
Աղբյուրները, որոնք մասնակցել են Իսրայելի անվտանգության հարցերով խորհրդակցություններին անցած հանգստյան օրերին, չեն հստակեցրել, թե գործնականում ինչ է նշանակում Իսրայելի բարձր պատրաստվածության վիճակը։
Ըստ իսրայելական աղբյուրի, շաբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են ԱՄՆ-ի հնարավոր միջամտությունը Իրանում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին բազմիցս սպառնացել է միջամտությամբ և նախազգուշացրել է իրանական իշխանություններին՝ ցուցարարների դեմ ուժ կիրառելուց։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է օգնել»։