|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Միացյալ Նահանգների հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն ավարտել է 22 ամիս տեւած իր հետաքննությունը, որը պետք է պարզեր արդյոք Ռուսաստանը միջամտել է 2016թ.-ին գերտերությունում անցկացված նախագահական ընտրություններին:
Մյուլլերը վերջնական զեկույցն արդեն փոխանցել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուլիյամ Բարրին: Վերջինս էլ պետք է ամփոփի զեկույցը եւ որոշի՝ զեկույցի ինչքան մասը պետք է ներկայացնի ամերիկյան Կոնգրեսին: Դեմոկրատ կոնգրեսականներն արդեն պահանջել են զեկույցը հրապարակել ամբողջությամբ:
«Ոչ մեկ, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահը, օրենքից վեր չէ, ու Ամերիկայի ժողովուրդը զեկույցի մանրամասներն իմանալու իրավունք ունի»,-ասել է ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը: