|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վանի հանրապետական դատախազությունը քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սեզայի Թեմելիի նկատմամբ երկու հետաքննությունն է սկսել` «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» և «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական կառույցին և մարմիններին նվաստացնելը» մեղադրանքներով:
Խնդրո առարկան 2018 թ. դեկտեմբերի 19-ին Թեմելիի կողմից ԺԴԿ նահանգային կառույցում հանդիպման ընթացքում արված հայտարարությունների մեջ «հանցավոր տարրերն» են. հայտնում է hurriyet.com.tr կայքը: Գործն ուղարկվել է Անկարայի հանրապետական դատախազություն:
Նշենք, որ օրեր առաջ Անկարայի դատախազություն էին ուղարկվել նաև ոչ արտոնված ցույցի ժամանակ ոստիկանի թևը կծելու մեղադրանքով ձերբակալված Սալիհա Այդենիզի և սոցցանցերում հրապարակումների համար մեղադրվող Նադիր Յըլդըրըմի գործերը: