|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության նախագահ Սելահեթթին Դեմիրթաշը CNNTurk հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել:
Ըստ Haber7-ի՝ Դեմիրթաշը, ով բազմիցս ընդունել է Ցեղասպանության փաստը, հայտարարել է, որ դրանում եղել է նաև քրդերի դերակատարումը:
«Մենք անվարան ընդունում ենք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Այս ցեղասպանության գործում քրդերն էլ, բոլորն էլ դերակատարություն են ունեցել: Սակայն քաղաքական որոշում կայացնողները եղել են Թալեաթն ու Էնվեր փաշան և «Իթթիհաթ վե թերաքքին»: Եթե տեր եք կանգնում օսմանյան ողջ ժառանգությանը, դրան էլ տեր կանգնեք: Անգամ եթե այդպես չէ, առերեսվեք այդ ցավի հետ»,- ասել է Դեմիրթաշը: