|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թվականի հայկական կոտորածներին նվիրված իր ամենամյա ուղերձում դարձյալ տեղի ունեցածը չի անվանելու ցեղասպանություն. հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են ԱՄՆ նախագահին կից Անվտանգության ազգային խորհրդի պաշտոնատար անձինք:
«Ըստ էության` նախագահ Օբաման իր նախագահությունը կավարտի այնպես, ինչպես սկսել էր՝ զիջելով Թուրքիայի ճնշմանը եւ դավաճանելով իր խոստմանը՝ ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին»,- Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ճնշմանը հակազդելու, ինչպես նաեւ Անկարայի եւ Բաքվի կողմից հակահայկական ագրեսիայի դեմ հանդես գալու հարցում Օբամայի ցանկության բացակայությունը շատ վտանգավոր է, քանի որ այդ որոշումը «դրդում է Էրդողանին եւ Ալիեւին մեծացնել լարվածությունը եւ հայերի դեմ լայնամասշտաբ, արյունալի գործողություններ սկսելու իրական ռիսկ ստեղծել»: