|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Միացյալ Նահանգների հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն ավարտել է 22 ամիս տևած իր հետաքննությունը, որը պետք է պարզեր` արդյո՞ք Ռուսաստանը միջամտել է 2016-ին գերտերությունում անցկացված նախագահական ընտրություններին:
РИА Новости-ն հայտնում է, որ Մյուլլերն ապացույցներ չի գտել, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը պայմանավորվածություն են ունեցել Ռուսաստանի հետ 2016-ի նախընտրական արշավի ժամանակ: Այսպես` Թրամփի թիմը կապ չի ունեցել Դեմոկրատական կուսակցության անդամների համակարգիչները կոտրելու հետ: Այդ հարցում, ըստ Մյուլլերի, մեղավոր են ռուսական իշխանություններին ենթարկվող հաքերները: