|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Այս հարցերը դեռ պետք է լուծվեն, կոնկրետ արդյունքներ դեռ չկան»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուրբաթ օրը Հայաստանից Լաչինի միջանցքով մարդասիրական ավտոշարասյուն կմեկնի դեպի Ղարաբաղ։ «Իրավիճակը շատ ծանր է՝ մարդիկ սովամահ են լինում, լույս չկա, վառելիք չկա, մենք շատ փախստականներ ունենք»,- ասաց նա։
Ռուսական յոթ խաղաղապահ մեքենաներ, այդ թվում՝ մեծ բեռնատարներ, ուրբաթ օրը անցել են հայկական անցակետով՝ շարժվելով դեպի Լեռնային Ղարաբաղ, դեպքի վայրից հայտնում է Reuters-ի թղթակիցը։
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն «համաներում է նախատեսում այն ղարաբաղցի զինյալների համար, ովքեր կհանձնեն իրենց զենքերը»։