|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցույթունների վերսկսումը․ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափում ենք տեսնում»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ կանխատեսվում է համանախագահների այց տարածաշրջան։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը, Արարատ Միրզոյանը հայտնեց. «Հանդիպումներ նախատեսվում են։ Գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվել է»։