|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 4-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ կենտրոնական հրամանատարական շտաբում խորհրդակցություն է տեղի ունեցել։ Խորհրդակցությանը մասնակցում էին ադրբեջանական բանակի ամբողջ ղեկավարությունը։
Հասանովը կոչ է արել ամրապնդել մարտական ներուժը, ուշադրություն դարձնել բոլոր տեսակի զորքերի մարտական պատրաստվածությանը, առաջնահերթություն տալով հատկապես առաջնագծին։ Նաև հրամայել է շատացնել մարտական զորավարժություններն ու մարզանքները, ուշադրություն դարձնել հատկապես գիշերային ժամերին մարտական գործողություններ վարելուն։
Ցուցումներ են տրվել նաև բարձր մակարդակի բերել բանակի պրոֆեսիոնալիզմը, հոգեբանական պատրաստվածությունն ու գաղափարական աշխատանքները. հաղորդում է оxu.az կայքը։