|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխող ուժի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 5-ին։ Ինչպես տեղեկացրել էինք՝ ՔՊ-ն արդեն քանի օր է՝ մարտական պատրաստվածության է բերվել։ Հրահանգվել է բոլոր մարզպետներին, որ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերին մեկ մարդու պես լցնեն ավտոբուսներն ու բերեն Երեւան, որ պետք է հակադրվողներին սպառնալ աշխատանքի կորստով, նույնն էլ կարվի մայրաքաղաքում, ինչպես նաեւ՝ մարզային, համայնքային շտաբների պետերը ներկայացուցչական կազմերուվ հավսար-զգաստ պետք է կանգնեն Հանրապետության հրապարակում, որտեղ նշանակված է հանրահավաքը։
Ասվել է, որ պետք է կրկնել 2018-ի հրապարակը՝ մարդկանցով լեփ-լեցուն նկարներ ստանալ ու ընտրությունից երկու օր առաջ հոգեպես ջարդել թե՛ ընդդիմությանը, թե՛ նրանց կողմնակիցներին։