|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հալեպի հայկական թաղամասերն արդեն 4 օր է` հայտնվել են Սիրիայի կառավարական բանակի և «Քասաթ» խմբավորման միջև շարունակվող մարտերի խաչաձև կրակի տակ։ Այս մասին գրում է «Արևելքը»։
Լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում Հալեպի Վիլլաներ շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու թաղամասն է, որտեղից երևում են սիրիական բանակի տանկերը։
«Քաբրիի շրջանաձև խաչմերուկը (Տուարատ Քաբրի) նույնպես համարվում է նշանակալի բախման վայր և դարձել է ինտենսիվ մարտերի կիզակետ»,–գրում է «Արևելքը»։
Հիշեցնենք` հունվարի 6–ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել:
Բախումները սաստկացել են հունվարի 8–ին։ Հունվարի 9–ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ քաղաքում իրավիճակը լիցքաթափելու համար Հալեպում հրադադար է հաստատվում տեղական ժամանակով ժամը 3:00-ին (Երևանի ժամանակով` 4:00-ին)։