|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հալեպի հայաշատ թաղամասերը նախօրեին ռմբակոծությունների են ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հալեպի աղբյուրները` նշելով, որ ռումբեր են ընկել Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Ազիզիե և այլ թաղամասերում, ինչպես նաև հանրային պուրակի շրջանում, ինչի հետևանքով նյութական վնասներ են արձանագրվել:
Աղբյուրի տեղեկացմամբ` բարեբախտաբար, մեր հայրենակիցներից ոչ ոք չի տուժել: Բնակիչների շրջանում շարունակվում է անորոշության, վախի զգացումը: Մշտապես սպասելի են տհաճ անակնկալներ: