կարևոր
718 դիտում, 9 ժամ առաջ - 2026-01-11 10:34
Սպորտ

Արման Ծառուկյանը 10։0 հաշվով հաղթեց ԱՄՆ ներկայացուցիչ Լենս Պալմերին

Արման Ծառուկյանը 10։0 հաշվով հաղթեց ԱՄՆ ներկայացուցիչ Լենս Պալմերին

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշի առաջին համար Արման Ծառուկյանը հունվարի 11-ին Սանռայզում (Ֆլորիդա, ԱՄՆ) տեղի ունեցած RAF 5 մրցաշարում, վստահ վաղաժամ հաղթանակ տարավ Լենս Պալմերի նկատմամբ։

Երկու րոպեում Ծառուկյանը բացարձակ առավելության  հաղթեց 10:0 հաշվով՝ ոչ մի հնարավորություն չթողնելով մրցակցին։

Արման Ծառուկյանի համար սա առաջին ելույթն էր ազատ ոճի ըմբշամարտի պաշտոնական մրցաշարում։

Արմանի մրցակից Լենս Պալմերը հայտնի ամերիկացի մարզիկ է, PFL-ի նախկին չեմպիոն, ով ՄՄԱ-ում ունի 23 հաղթանակ և 8 պարտություն։ Բացի խառը մենամարտերի կարիերայից, Պալմերն ունի լուրջ ըմբշամարտային փորձ․ նա եղել է NCAA-ի մրցանակակիր և մասնակցել բազմաթիվ ըմբշամարտային մրցաշարերի։