կարևոր
1792 դիտում, 7 ժամ առաջ - 2026-01-11 15:45
Հասարակություն

Վիրահայոց թեմի աշխատակիցներն աջակցություն են հայտնել Մայր Աթոռին ու նրա Գահակալին. հայտարարություն

Վիրահայոց թեմի աշխատակիցներն աջակցություն են հայտնել Մայր Աթոռին ու նրա Գահակալին. հայտարարություն

Վիրահայոց թեմի աշխատակիցները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ Վիրահայոց պատմական թեմի պաշտոնատար աշխատակիցներս, անհանգստությամբ հետևում ենք մեր հավատի ու ազգային ինքնության հենասյուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալված մտահոգիչ իրադարձություններին:

Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան մեր հավատի մեջ, հաստատում ենք մեր հավատարմությունը և աջակցությունը աստվածահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա Գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեահափառ Հայրապետին, ինչպես նաև մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Սրբություն Սրբոցի պաշտպանության դիրքերում են:

1. Սուսաննա Խաչատրյան

2. Կարեն Երիցյան

3. Գիսանե Հովսեփյան

4. Եվգենյա Մարկոսյան

5. Սուրեն Աբրամյան

6. Էմիլ Սարգսյան

7. Գոհար Մազմանյան

8. Մարգարիտա Կիրակոսյան

9. Միքայել Ավագյան»: