|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով շարժական արագաչափերի թեմային.
«Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառումը մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկն է: Այս ոլորտը պետք է կարգավորվի օրենքի ուժով: Հիշեցնում եմ` իմ ելույթից հետո ոչ մի բան չի փոխվել այս ոլորտում վարվող քաղաքականության մեջ։ Ելույթումս նշված նախագիծը արդեն պատրաստ է: Գրեթե բոլոր խմբակցություններից պատգամավորներ են մոտեցել ինձ և հայտնել իրենց աջակցությունը։ Աշնանային նստաշրջանին ընդառաջ նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Հեռու` ժողովրդի գրպանից»: